Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է մինչև տարեվերջ 1 մլրդ դրամով ավելացնել ՓՄՁ–ների վարկավորումը

24.08.2015 14:54
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է մինչև տարեվերջ 1 մլրդ դրամով ավելացնել ՓՄՁ–ների վարկավորումը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է մինչև 2015 թ.1 մլրդ դրամով ավելացնել ՓՄՁ–ների վարկավորումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կարճատև ընդմիջումից հետո Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը բանկը համարում է հեռանկարային ուղղություն և մտադիր է ակտիվորեն վարկավորել այդ ուղղությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ վարկավորման գծով Բանկը առաջատար եռյակի ցանկում էր։ ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը նախանշված է նաև 2015-2017թթ. Առէկսիմբանկի ռազմավարական զարգացման ծրագրով:

Մամուլի ծառայությունից նաև նշել են, որ ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին։

«Այսօր Առէկսիմաբանկն առաջարկում է շահավետ պայմաններով վարկեր. վարկի գումարը` մինչև 50 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի ժամկետը` 7 տարի: Վարկային հայտով կարելի է դիմել Բանկի բոլոր մասնաճյուղեր կամ ՓՄՁ վարկավորման բաժին` ք. Երևան, Մ. Մկրտչյան 12 հասցեով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի վարկային պորտֆելը 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է մոտ 66 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 5,4 տոկոսով  (1 դոլարը` 477,7 դրամ)։ –0–Ա.Թ.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25