ԿԲ–ի կանխատեսում. Հայաստանի ՀՆԱ–ն հունվար–հունիսին 2,7–2,9%–ով կավելանա

24.08.2015 15:04
ԿԲ–ի կանխատեսում. Հայաստանի ՀՆԱ–ն հունվար–հունիսին 2,7–2,9%–ով կավելանա

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում, ՀՀ ԿԲ–ի կանխատեսմամբ, կկազմի 2,7–2,9 տոկոս։

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ–ի գնաճին վերաբերող հաշվետվության մեջ, դրամավարկային քաղաքականության ծրագրերի հիման վրա, տնտեսական ակտիվությունը 2015 թ.–ի առաջին կիսամյակում գերազանցել է սպասումներն ու կազմել 4,2 տոկոս ագրոհատվածում (14,5 տոկոսի աճ) և արդյունաբերության ոլորտում (5,1 տոկոսի աճ) գրանցված աճի ավելի բարձր տեմպերի շնորհիվ։

Ֆինանսական կայունության և խթանող հարկաբյուջետային քաղաքականության ֆոնին դրամավարկային պայմանների թուլացման կապակցությամբ ԿԲ–ն 2015թ.–ի համար կրկին բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը 2,8–3,6 տոկոսի միջակայքում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանում սպառողական գների աճը 2015թ.–ի հունվար–հունիսին, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,1 տոկոս։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև