ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրականացնում է հայտերի ընդունում Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման համար

25.08.2015 15:11
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրականացնում է հայտերի ընդունում Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման համար

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)  իրականացնում են «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ծրագրի մրցութային փուլին մասնակցելու համար բոլոր հետաքրքրված տնտեսվարողները և անձինք պետք է լրացնեն  Բանկի պաշտոնական կայքէջում տեղադրված դիմում հայտը։

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալով:

«Հավաստագրման դիմած մասնակիցների սերտիֆիկացման համար ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսական աջակցությամբ կանցնեն օրգանական սննդի սերտիֆիկացում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: 2014 թվականին ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 286.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49.37 մլրդ դրամ ($1 – 486,43 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև