ACBA ON-LINE-ը համալրվել է նոր ֆունկցիայով

25.08.2015 16:14
ACBA ON-LINE-ը համալրվել է նոր ֆունկցիայով

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ACBA ON-LINE ծառայությունը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ։ Ինչպես հայտնում են «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից, այսուհետ ծառայությունից օգտվող բոլոր հաճախորդները կարող են իրենց քարտային հաշիվներից փոխանցումներ կատարել:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են հետևել իրենց  բանկային հաշիվներին,  իրականացնել պարբերական փոխանցումներ և կոմունալ վճարումներ, կատարել արտարժութային փոխարկումներ, ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ և սպառողական վարկ, իրականացնել վարկերի, առևտրային վարկային գծերի, օվերդրաֆտների լրիվ կամ մասնակի մարում, բացել ընթացիկ հաշիվներ, վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդ, ավելացնել ավանդի գումար, կատարել ելքային գործարքներ քարտային հաշիվներից։

ACBA ON-LINE ծառայության հնարավորություններին և սակագնին մանրամասն կարող եք ծանոթանալ  այստեղ:

«ACBA ON-LINE» ծառայությունից օգտվող հաճախորդների կողմից ՀՀ դրամով փոխանցումները Bank_Mail համակարգով կատարվում են անվճար:

Ծառայության միջոցով ավանդ ներդնելու դեպքում ավանդի տոկոսադրույքը սահմանվում է բանկում տվյալ պահին գործող տարեկան տոկոսադրույքից 0.1% ավելի:

«ACBA ON-LINE» համակարգի միջոցով հաշիվների վերաբացումը նույնպես անվճար է:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: 2014 թվականին ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 286.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49.37 մլրդ դրամ (1 դոլարը` 486,43 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև