ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի միջև զբաղեցնում է առաջին տեղը բրենդի ճանաչելիությամբ

26.08.2015 14:57
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի միջև զբաղեցնում է առաջին տեղը բրենդի ճանաչելիությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2015թ.–ի առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հարցման արդյունքում ՎՏԲ-ն շարունակում է մնալ ամենաճանաչված բրենդը Հայաստանի բանկային շուկայում:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, 2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում (Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Դիլիջան) անցկացվել է հարցում տարբեր տարիքային խմբի 1 200 քաղաքացիների միջև: Հարցումն իրականացվել է պատահական ընտրության հիման վրա:

Հարցման ընթացքում պարզվել է ՎՏԲ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը` Top of Mind-ը (առաջին հանպատրաստից նշումը): Բացի այդ որոշվել է բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը: Վերջինս բնութագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրենդերի/բանկերի հետ միասին:

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը հայաստանյան բանկերի շրջանում, և բրենդի ճանաչելիությամբ զբաղեցնում է 1-ին տեղը 19.3%-ով: Սա Top of Mind ցուցանիշի վերջին տարիների ամենաբարձր մակարդակն է:

Վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է նաև այնպիսի հիմնական ցուցանիշների աճ, ինչպիսիք են հանպատրաստից իմացությունը, հուշմամբ իմացությունը, ընդհանուր հանպատրաստից իմացությունը և Երևանում, և մարզերում: Բանկը նաև առաջատարն է շուկայում բանկային ծառայությունների ոլորտում հաճախորդների զանգվածային քանակով` հարցվածների ավելի քան մեկ երրորդը ներկայումս օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: ՎՏԲ բրենդը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը նաև հուսալիության ցուցանիշով:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «ՎՏԲ-ն տարիներ շարունակ ցույց է տալիս Հայաստանում բրենդի իմացության լավագույն ցուցանիշ: Բրենդի ճանաչելիության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդների մեծ մասը բանկ ընտրելիս կողմնորոշվում է ոչ միայն ծառայությունների ոլորտը հաշվի առնելով, այլև ֆինանսական կառույցի կայունությունն ու հուսալիությունը և ընտրում է միջազգային ֆինանսական խումբ: Մենք հետագայում նույնպես ձգտելու ենք պահպանել առաջատարի դիրքերը և արդարացնել հաճախորդների ակնկալիքներն և վստահությունը»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև