31.08.2015 19:10
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2015 թ.–ի հուլիսին, այս տարվա հունիսի համեմատ, ավելացել է 8 տոկոսով` կազմելով մոտ 883,3 մլրդ դրամ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հիմնվելով ԿԲ–ի նախնական տվյալների վրա, ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկ գումարի ծավալը հուլիսի վերջին կազմել է ավելի քան 397,5 մլրդ դրամ` հունիսին գրանցված 375,1 մլրդ դրամի դիմաց։
Դրամով թղթակցային հաշիվները կազմել են մոտ 313,1 մլրդ դրամ` հունիսի վերջին գրանցված 315,4 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով կազմել են մոտ 170 մլրդ դրամ` հունիսի վերջին գրանցված մոտ 123,8 մլրդ դրամի դիմաց։
Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) 2015թ.–ի հուլիսի վերջին կազմել են ավելի քան 474,5 մլրդ դրամ` հունիսի համեմատ ավելանալով 12 տոկոսով։
Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 408,8 մլրդ դրամ` հունիսի վերջին գրանցված 394,4 մլրդ դրամի դիմաց։ (1 դոլարը` 482,77 դրամ) -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: