Morgan Stanley–ն փոխել է ՌԴ–ի ՀՆԱ–ի վերաբերյալ կանխատեսումը

01.09.2015 14:33
Morgan Stanley–ն փոխել է ՌԴ–ի ՀՆԱ–ի վերաբերյալ կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Morgan Stanley ամերիկական բանկը պահպանել է Ռուսաստանի իրական ՀՆԱ–ի իջեցման կանխատեսումը (2015 թվականին մինչև 4,2%) և վատացրել է 2016 թվականի կանխատեսումը (մինչև 1,3% (1,2%–ից) նվազում), հայտնում է Փրայմը` հղում անելով բանկի վերլուծաբան Ալինա Սլյուսարչուկին։

Morgan Stanley–ն նաև կանխատեսում է, որ 2017 թվականին տնտեսությունը կվերականգնվի և ՀՆԱ–ն կաճի 1,6%–ով։ Այս մասին գրում է Բլումբերգ գործակալությունը` ներկայացնելով վերլուծաբանի խոսքը։

Բանկը կանխատեսում է, որ արժեզրկման մակարդակը երկրում մինչև ընթացիկ տարվա վերջ կհասնի 13%–ի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև