ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը բարեգործական ակցիայով այցելեց երեխաներին Գյումրիում

04.09.2015 17:13
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը բարեգործական ակցիայով այցելեց երեխաներին Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության աշխատակիցները բարեգործական այց կատարեցին Գյումրի քաղաքի Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ուսումնական տարվա սկզբին գիշերօթիկ դպրոցի բոլոր սաները ապահովագրական ընկերությունից ստացան անվանական նվերներ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այս տարվա ընթացքում Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության ներկայացուցիչներն առաջին բարեգործներն էին, որ այցելեցին այս հաստատությունը: Երեխաները դիմավորեցին հյուրերին մեծ ոգևորությամբ և ողջունեցին ելույթներով:

Շնորհակալական խոսքում տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց. «Աստվածահաճո գործը միշտ արժանի է գովեստի: Բարեգործությունը ոչ մի ժամանակներում չի դիտվել որպես պարտականություն: Այն բխում է երեխաների հանդեպ ունեցած մարդկային սիրուց և ջերմ վերաբերմունքից»:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության «Գյումրի» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ֆարզադյանն ընկերության բոլոր աշխատակիցների անունից շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հանձնեց նվերները: Նա նշեց, որ մանկական հաստատություններում ապրող երեխաներին իրոք լուրջ ուշադրություն է պետք: Ընկերությունը հնարավոր օգնություն է ցուցաբերում երեխաներին նրանց հոգսերը թեթևացնելու համար:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:
Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ–ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 34՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև