ՎՏԲ-Հայաստան Բանկը տոնական միջոցառում է կազմակերպել առաջին դասարանցիների համար

07.09.2015 20:56
ՎՏԲ-Հայաստան Բանկը տոնական միջոցառում է կազմակերպել առաջին դասարանցիների համար

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց իր աշխատակիցների երեխաներին, ովքեր այս տարի առաջին դասարան գնացին, և նրանց համար կազմակերպեց տոնական միջոցառում «Good Time» զվարճանքի կենտրոնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկի աշխատակիցների ավելի քան 30 երեխաներ Երևանից և Հայաստանի տարբեր քաղաքներից (Արարատ, Մասիս, Հրազդան, Չարենցավան, Դիլիջան, Վանաձոր, Եղեգնաձոր) ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացրին զվարճանքի կենտրոնում, որտեղ ամբողջությամբ նրանց տնօրինմանն էին հանձնվել խաղասրահները և ատրակցիոնները», – գրված է հաղորդագրության մեջ:

Երեխաները ստացան բազում դրական լիցքեր` ծաղրածուների հետ շփվելիս, պարային և խաղային մրցույթներին մասնակցելիս: Հյուրերի համար բեմադրվել էր ակրոբատների մասնակցությամբ շոու-ծրագիր:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր անձնակազմին, այդ թվում նաև` իր աշխատակիցների երեխաներին:

Ընդ որում, բանկի ղեկավարն ավելացրել է, որ բանկը մի քանի տարի  կազմակերպում է տոնական միջոցառումներ երեխաների համար:

«Մենք ուրախ ենք, որ կարողացանք այսօր կազմակերպել ուրախ տոնակատարություն և շնորհավորել առաջին դասարանցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: Մաղթում եմ բոլոր աշակերտներին ուսման մեջ բարձր ձեռքբերումներ, դպրոցական կյանքի հետաքրքիր և վառ օրեր», – ասել է նա։:

«Good Time» զվարճանքի համալիրը կառուցվել է 2015 թվականին և գործում է ք. Երևան, Հալաբյան փող 34/3 հասցեում։ Կենտրոնում հասանելի են զվարճանքի, սպորտային և էքստրեմալ ատրակցիոններ, կազմակերպվում են հետաքրքիր շոու–ծրագրեր և ներկայացումներ։ Զվարճանքի կենտրոնը կահավորված և կառուցված է այնպես, որ ապահովում է անվտանգ և հարմարավետ ժամանց երեխաների համար։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post