Հայաստանում 12–ամսյա գնաճն օգոստոսին կազմել է 3,6%

08.09.2015 18:50
Հայաստանում 12–ամսյա գնաճն օգոստոսին կազմել է 3,6%

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Սպառողական գները 2015թ.–ի օգոստոսին, 2014թ.–ի օգոստոսի համեմատ, ավելացել են 3,6 տոկոս, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով` պարենային ապրանքների ցուցիչը (այդ թվում` ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) 2015 թ.–ի օգոստոսին, 2014 թ.–ի օգոստոսի համեմատ, կազմել է 102,9 տոկոս, ոչ պարենային ապրանքների ցուցիչը` 106,5 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագների ցուցիչը` 101,4 տոկոս։

2015թ.–ի հունվար–օգոստոսին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 4,8 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքները գներն ավելացել են 4,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 5,9 տոկոսով, իսկ ծառայություններինը` 3,4 տոկոսով։

Միաժամանակ սպառողական շուկայում 2015թ.–ի օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է 0,1 տոկոսի գնաճ, որը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների 0,3 տոկոսանոց աճով։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև