09.09.2015 14:24
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները 2015 թ.–ի հուլիսին ավելացել են։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ–ի տվյալները։
ԿԲ–ի տվյալներով` կարճաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքներն ավելացել են 0,83 տ.կ.–ով` հասնելով 18,18 տոկոսի, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0,06 տ.կ.–ով` հասնելով 10,39 տոկոսի։
Երկարաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքները հուլիսին ավելացել են 0,41 տ.կ.–ով` հասնելով 17,66 տոկոսի, իսկ դոլարային վարկերինը` 1,4 տոկոսով` հասնելով 11,09 տոկոսի։
Հայաստանի բանկերի դրամով տրամադրված կարճաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները 2015 թ.–ի հուլիսին նվազել են 0,4 տ.կ.–ով` կազմելով 14,44 տոկոս։ Դոլարային կարճաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները նվազել են 0,31 տ.կ.–ով` կազմելով 5,57 տոկոս։
Միաժամանակ դրամային երկարաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները հուլիսին ավելացել են 0,29 տ.կ.–ով` հասնելով 14,66 տոկոսի, իսկ դոլարային տոկոսադրույքները նվազել են 0,03 տ.կ.–ով` հասնելով 7,19 տոկոսի։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: