ՎՏԲ-Հայաստան Բանկում հնարավոր է ձևակերպել կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր

11.09.2015 15:48
ՎՏԲ-Հայաստան Բանկում հնարավոր է ձևակերպել կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկն իր հաճախորդներին  է առաջարկում  կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագրի ձևակերպում, ինչը հնարավորություն կընձեռի նրանց խնայել ժամանակ և խուսափել ամեն ամիս կոմունալ վճարումներ կատարելուց առաջացող անհարմարություններից:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, կնքելով կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, Բանկի հաճախորդները կազատվեն կոմունալ վճարումների ընդունման կետերի ամենամսյա  հաճախումների անհրաժեշտությունից: Ավելին, այն հաճախորդները, որոնք կձևակերպեն կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, յուրաքանչյուր ամսվա 12-ին կստանան SMS-հաղորդագրություն, որը պարունակում է բոլոր տեսակի կոմունալ ծառայությունների վարձավճարների մասին տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա նախապես ճշգրտել ավտոմատ գանձվող վարձավճարների գումարները:

Այն դեպքում, երբ հաճախորդը միաժամանակ վարձավճարներ է կատարում մի քանի բնակարանի համար, ապա այսուհետ այդ հաշվեհամարների տարանջատումը և հաշվառումը բարդություններ չի առաջացնի, քանզի նա պայմանագրի առկայության դեպքում նա   հնարավորություն կունենա ձևավորելու ոչ միայն կոմունալ վարձավճարների վճարման խմբեր, այլև վերջիններիս տալ անվանումներ (օրինակ, «Տուն», «Ծնողներ» և այլն) և ըստ խմբերի առանձնացված եղանակով ստանալ կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով:

SMS-հաղորդագրությունները կուղարկվեն հաճախորդներին յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ գումարի փաստացի գանձումը կկատարվի հաճախորդի կողմից պայմանագրում նշված ամսաթվին: Ընդ որում, ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների նկատմամբ, որից ավելի գումար հաշվեհամարից չի գանձվի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև