Արդեն հինգերորդ օրն է` Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազում է

18.09.2015 20:04
Արդեն հինգերորդ օրն է` Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 18–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, սեպտեմբերի 17–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,18 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,56 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԿԲ տվյալների համաձայն, հայկական դրամն իր դիրքն ամրապնդում է սեպտեմբերի 11-ից, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 485.08 դրամ։

Հարկ է նշել, որ սեպտեմբերի 17-ի երեկոյան ԱՄՆ–ի ԴՊՀ–ի բաց շուկաների կոմիտեն երկօրյա նիստերի ընթացքում որոշել է անփոփոխ թողնել առանցքային 0–0,25% տոկոսադրույքը։ Վերլուծաբանների կարծիքով, զարգացող շուկաների համար սա լավ նորություն է, քանի որ դա չեզոքացնում է այդ երկրների արժույթների արժեզրկման վտանգը։

Տարեսկզբից ի վեր հայկական դրամը ոչ միանշանակ միտումներ էր արձանագրում, մեկ ամրապնդվում էր, մեկ կրկին արժեզրկվում։ Սակայն, ընդհանուր առմամբ, արժույթի շուկայում տատանումները չափավոր էին, մասնավորապես դոլարի միջին փոխարժեքը հունվարին կազմում էր 475.73 դրամ, փետրվարին` 478.39 դրամ, մարտին` 477.65 դրամ, ապրիլին` 474.07 դրամ, մայիսին` 480.25 դրամ, հունիսին` 475.12 դրամ, հուլիսին` 477.33 դրամ, իսկ օգոստոսին` 479.8 դրամ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև