Դոլարն ամրապնդվել է համաշխարհային արժույթների նկատմամբ ՉԺՀ–ից ստացվող նորությունների ֆոնին

23.09.2015 11:26
Դոլարն ամրապնդվել է համաշխարհային արժույթների նկատմամբ ՉԺՀ–ից ստացվող նորությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Չորեքշաբթի դոլարի փոխարժեքը բարձրանում է համաշխարհային արժույթների նկատմամբ Ատլանտայի դաշնային պահուստային բանկի ղեկավարի մեկնաբանությունների և Ասիայի բորսաներում գրանցվող նվազման ֆոնին, որն աջակցում է ավելի հուսալի ակտիվների գնումները, հաղորդում է Փրայմը։

Երևանի ժամանակով ժամը 08։44–ին դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրացել է 0,1 տոկոսով` հասնելով 96,42–ի։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը բարձրացել է` եվրոյի նկատմամբ 1,1128 դոլարից հասնելով 1,1137 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` երեքշաբթի գրանցված դոլարի նկատմամբ 120,15 իենից հասնելով 119,73 իենի։

Առուվաճառքի մասնակիցներն ուշադրություն են դարձրել Ատլանտայի դաշնային պահուստային բանկի ղեկավար Դենիս Լոկհարդի (Dennis Lockhart) հայտարարությանը, որը նորմալ է համարում, երբ ՊԴԾ–ի բազային տոկոսադրույքը բարձրանա այս տարի։

Բացի այդ, որպես ավելի վստահելի արտարժույթ դոլարի նկատմամբ պահանջարկին աջակցում է Ասիայի բորսաներում նկատվող բացասական դինամիկան, որը գրանցվել է Չինաստանից ստացված թույլ վիճակագրությունից հետո։

«Դոլարի որոշակի ամրապնդումը կարող է մասամբ կապված լինել ՊԴԾ–ի ներկայացուցչի հայտարարությունների հետ, սակայն դա տեղի է ունենում նաև ավելի ռիսկային ակտիվների նկատմամբ հետաքրքրության նվազման ֆոնին», – Bloomberg գործակալությունը մեջբերում է estpac Banking Corp.–ի գլխավոր շուկայական ռազմավար Իմրե Շպեյզերի (Imre Speizer) խոսքերը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև