Վանաձորում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը

24.09.2015 13:59
Վանաձորում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Վանաձորում «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» խորագրով ցուցահանդես է բացվել:

Ինչպես հայտնեց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, միջոցառման հիմնական նպատակը Լոռու մարզի բնակիչներին ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը ներկայացնելն է:

«Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և բանկի գործունեությանը ծանոթանում են էքսկուրսիաների միջոցով, ծանոթանում են դրա գործառույթներին, ստանում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»,- նշեց նա:

Հայաստանի ԿԲ դրամական շրջանառության կարգավորման վարչության դրամագետ Գևորգ Մուղալյանը նշեց, որ դրամի պատմությունը հայկական հարուստ մշակույթի մի մասն է, որը սկիզբ է առնում մեր թվարկությունից առաջ երրորդ դարից:

«Մենք պետք է սկսենք լավ ուսումնասիրել դրամաշրջանառության մեր պատմությունը, որպեսզի կարողանանք ներկայացնել ողջ աշխարհին»,- նշեց նա:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ ցուցահանդես կայցելեն նաև դպրոցականները:

Ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ բացվել է Վանաձորում 2005 թ-ին:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում և Արմավիրում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև