Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

24.09.2015 14:38
Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնը վերադարձրել է համաշխարհային խոշորագույն ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որն առաջին անգամ 2014 թվականի սկզբին զիջել էր Նյու Յորքին, հայտնում է Ինտերֆաքսը` ներկայացնելով Z/Yen Group ֆինանսական խորհրդատվական ընկերության ամփոփագիրը: Նշենք, որ Z/Yen Group-ը կես տարին մեկ անգամ հաշվարկում է Global Financial Centres Index (GFCI) ցուցիչը:

2015 թվականի գարնանը քաղաքների միջև առկա տարբերությունը կրճատվել է մինչև 1 կետ` հօգուտ Նյու Յորքի, իսկ աշնանը Լոնդոնն առաջ է անցել ամերիկյան մրցակցից 12 կետով, այդ թվում` Մեծ Բրիտանիայում հարկման շուրջ անորոշության դրական լուծման շնորհիվ:

Լոնդոնի համար կարևոր խնդիրը ներգաղթի հարցն է: «Միջազգային ֆինանսական կենտրոնը չի կարող աշխատել առանց միջազգային մասնագետների»,- ասել է Z/Yen նախագահ Մայքլ Մայնելին:

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն այդ վարկանիշում կորցրել են երեքական տեղ` իջնելով 78-րդ և 81-րդ հորիզոնականներ: Մայնելիի խոսքով` ռուսական քաղաքների խնդիրները միանգամայն ակնհայտ են: Նախևառաջ, խոսքը միջազգային պատժամիջոցների մասին է, այնուհետև` նավթի գների նվազման հետևանքով տնտեսության կորուստների և վերջին 12 ամիսների ընթացքում դոլարի նկատմամբ ռուբլու 42-տոկոսանոց արժեզրկման մասին:

Նավթ արտադրող երկրների ֆինանսական կենտրոնների շրջանում բացասական ռեկորդ է ցույց տվել Էր-Ռիադը` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը գարնանից իջել է միանգամից 43 կետով` հասնելով 57-րդ հորիզոնական:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև