Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 66,9 մլն դոլար

28.09.2015 12:50
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 66,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 22-25–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 66,9  մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 475,47 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 9,9 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 530,34 դրամ փոխարժեքով, և շուրջ 893,6 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 7,11 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 89,2 մլն դոլար, շուրջ 11,5 մլն եվրո և շուրջ 277,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 477,27 դրամ, 536,12 դրամ և 7,27 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի սեպտեմբերի 14-20–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 38,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 40,9 մլն դոլար։ (1 դոլարը` 475,35 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև