ԶԼՄ. Արտեմ Ավետիսյանը գնել է Յունիաստրում բանկի բաժնետոմսերի 100%–ը

28.09.2015 15:58
ԶԼՄ. Արտեմ Ավետիսյանը գնել է Յունիաստրում բանկի բաժնետոմսերի 100%–ը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գործարար Արտեմ Ավետիսյանը 7 մլն եվրոհով ձեռք է բերել Յունիաստրում բանկի 100 տոկոսը` նախկինում հայտարարված 80 տոկոսի փոխարեն։ Յունիաստրում բանկի հիման վրա նոր սեփականատերը նախատեսում է զարգացնել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկավորումը, գրում է «Կոմերսանտը»։

«Արտեմ Ավետիսյանը 7 մլն եվրոյով ձեռք է բերել բանկի 10 տոկոսը, վճարումն իրականցվել է կանխիկ գումարով, պաշտոնական հաղորդագրությունը նախատեսված է երկուշաբթի»,– հրատարակությանը պատմել է աղբյուրներից մեկը, որը ծանոթ է նոր սեփականատիրոջ պլանների հետ։ Գործարքը ստացել է ԿԲ և Դաշնային հակամենաշնորհային ծառայության, ինչպես նաև ԵԿԲ հավանությունը։

Հուլիսին Bank of Cyprus–ը (BOC) հայտարարել է, որ մտադիր է 7 մլն եվրոյով վաճառել իր մասնաբաժինը` 80 տոկոս, մնացած 20 տոկոսը հավասար մասնաբաժիններով պատկանում է բանկի հիմնադիրներ Գագիկ Զաքարյանին և Գեորգի Պիսկովին։ Գագիկ Զաքարյանը թերթին հաստատել է, որ իր մասնաբաժինը վաճառվել է, վճարումն իրականացրել է Bank of Cyprus–ը։ Իր փաթեթի արժեքը նա չի նշել` վկայակոչելով գաղտնիությունը։ «Մեզ հետ Ավետիսյանը կապ չի հաստատել, նրա հետ աշխատել են Bank of Cyprus–ը և Deutsche Bank–ի գործարքի գծով խորհրդատուն։ Գեորգի Պիսկովը նույնպես հաստատել է թերթին իր մասնաբաժնի վաճառքի վերաբերյալ գործարքի ավարտը` գոհունակություն հայտնելով դրանից»,– ասել է նա։

Աղբյուրի խոսքով, եթե բանկն առաջիկայում շահույթ չապահովի, նոր սեփականատերը պետք է 2 մլրդ ռուբլով կապիտալիզացիայի ենթարկի բանկը։

Յունիաստրում բանկի գնման մասին առաջարկն Արտեմ Ավետիսյանին կատարել է Global Finance ներդրումային ընկերությունը, որը նախկինում առաջարկել է ձեռք բերել այդ ակտիվը Սովկոմբանկին, թերթին պատմել են աղբյուրները։ Նրանց տեղեկատվության համաձայն, Ավետիսյանին բանկը գրավել է ՓՄՁ–ից հաճախորդների մեծ թվով (18 հազար հաճախորդ), որը գնորդի համար պրոֆիլային է։ Արտեմ Ավետիսյանը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Նոր բիզնես» ուղղության տնօրեն է, որը կառավարության 100–տոկոսանոց «դուստրն» է։

Նոր սեփականատերը մտադիր է կենտրոնանալ ՓՄՁ–ի հետ աշխատանքի վրա, մանրածախ առևտրից ամբողջությամբ կհրաժարվի։ Յունիաստրում բանկում սեպտեմբերի 1–ի տվյալներով կորպորատիվ վարկերի ծավալը 22,5 մլրդ ռուբլի է, մանրածախ` 16 մլրդ ռուբլի։ «Նոր սեփականատիրոջ կարճաժամկետ պլանն է «բուժել» բանկը, միջոցներ ձեռնարկել, որպեսզի այն դադարի վնասներ տակ։ Դրա համար նախատեսվում է ծախսերը կրճատել 20-25 տոկոսով»,– նշում է թերթի զրուցակիցը։

«Բանկում ֆիզիկական անձանց դեպոզիտները շատ են (30,3 մլրդ ռուբլի սեպտեմբերի 1–ի դրությամբ) և չի նախատեսվում ընդլայնել այդ բազան»,– հավելել է աղբյուրը` նշելով, որ շեշտը կդրվի ՓՄՁ ընդլայնման վրա։

«Յունիաստրում բանկը» ակտիվների չափով միջին ունիվերսալ բանկ է ստորաբաժանումների լայն ցանցով, որը մտնում է Կիպրոսի բանկ ընկերությունների խմբի մեջ։ Գործունեության հիմնական ուղղություններն են վարկավորումը և ընկերությունների ու կազմակերպությունների, ՓՄՁ հաշվարկային–դրամարկղային սպասարկումը, բնակչության միջոցներն ավանդներում ներգրավելը։

Ներկա պահին բանկի շահառուներն են նախագահ Գագիկ Զաքարյանը (10%), տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պիսկովը (10%), Bank of Cyprus–ը (80%)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև