Նազարբաևը քննադատել է պահուստային արժույթներն ու առաջարկել է համաշխարհային արժույթ ստեղծել

29.09.2015 12:24
Նազարբաևը քննադատել է պահուստային արժույթներն ու առաջարկել է համաշխարհային արժույթ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է միավորել ՄԱԿ–ի անդամ երկրների ջանքերն անդրազգային համաշխարհային արժույթի ստեղծման գործում, հայտնում է Փրայմը` հղում անելով այդ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։

ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ամբիոնից Ղազախստանի ղեկավարն ասել է, որ գլոբալ ճգնաժամի դեմ պայքարն անհրաժեշտ է սկսել համաշխարհային պահուստային արժույթների թողարկման և շրջանառության ոլորտում կարգուկանոն հաստատելուց, ավելացնելով, որ դրանք «այժմ չեն համապատասկանում օրինականության, ժողովրդականության, մրցունակության, արդյունավետության և միջազգային վերահսկման չափանիշներին»։

«ХХI դարում աշխարհին անհրաժեշտ են նոր որակի տնտեսական գործիքներ։ Անհրաժեշտ է միավորել ՄԱԿ–ի անդամ երկրների ջանքերը համաշխարհային անդրազգային արժույթ ստեղծելու հարցում, որը կհամապատասխանի  գլոբոլ կայուն զարգացման ու բարգավաճման նպատակներին և խնդիրներին», – ասել է Նազարբաևը։
Բայց միևնույն ժամանակ, Ղազախստանն ավելի վաղ բացառել էր Եվրասիական տնտեսական միությունում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան) ընդհանուր արժույթի ստեղծման գաղափարը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև