ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բարեգործական խաղ է կազմակերպում Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ

29.09.2015 16:20
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բարեգործական խաղ է կազմակերպում Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը կկայանա «Փյունիկ» ակումբի մարզադաշտում հոկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի հավաքականի կազմում հանդես կգա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք Ձեզ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում:Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկայեֆի ինքնագիրը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև