Անելիք բանկը երկարացրել է «Տիգրան Մեծ» մասնաճյուղի աշխատանքի ժամերը

29.09.2015 17:53
Անելիք բանկը երկարացրել է «Տիգրան Մեծ» մասնաճյուղի աշխատանքի ժամերը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղն այսուհետ երկուշաբթիից-ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչև երեկոյան 20։00, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, երկարացված աշխատանքային գրաֆիկի շնորհիվ Բանկը հնարավորություն կունենա իր հաճախորդներին մատուցել առավել հարմարավետ և մատչելի ծառայություններ:

«Մեր օրերում շատ հաճախ է լինում, որ հաճախորդներն, իրենց աշխատանքի հետ կապված, ֆիզիկապես չեն կարողանում այցելել բանկ մինչև աշխատանքային օրվա ավարտը և կատարել անհրաժեշտ գործարքներ: Այս խնդրին առնչվում են շատ և շատ քաղաքացիներ, և մեր հաճախորդներին առավել հարմար պայմաններ տրամադրելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կաշխատի երեկոյան մինչև 20։00»,– նշում է Անելիք Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` շարունակելով հաճախորդներին առավել հասանելի լինելու քաղաքականությունը՝ մինչև տարեվերջ Անելիք բանկի նոր մասնաճյուղ է բացվելու նաև Էրեբունի համայնքում:

«Վստահ եմ, որ մյուս մասնաճյուղերի պես, նորաբաց մասնաճյուղը նույնպես կունենա իր հավատարիմ հաճախորդները, որոնք հնարավորություն կունենան գնահատելու Անելիք Բանկի հաճախորդը լինելու առավելությունը և հարմարավետությունը»,- նշել է Մարտիրոսյանը։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև