30.09.2015 14:52
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կհայտարարի «Եվրասիական ինտեգրացում և զարգացում. XXI դար» առաջին բաց ստեղծագործական մրցույթի արդյունքները ԶԼՄ–ներում լավագույն հրապարակման համար 2015թ.–ի հոկտեմբերի 29–ին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Փորձագիտական խորհրդի քննարկմանն են ներկայացվել ԶԼՄ–ների ավելի քան 100 աշխատանքներ, որոնք ներկայացնում են ԵԱԶԲ ներկայության բոլոր պետությունները։ Բոլոր աշխատանքները ներկայացված են Փորձագիտական խորհրդին գաղտնիության կարգով` օբյեկտիվ գնահատական ապահովելու նպատակով։
«2015թ.–ի սկզբին ԵՏՄ–ի մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ի վեր եվրասիական ինտեգրացման թեման ձեռք է բերել որակապես նոր հնչողություն»,– ասվում է հաղորդագրությունում։
Փորձագիտական խորհրդի անդամների ընդհանուր կարծիքով` այդ մրցույթի անցկացումը նպաստում է եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը։
Ինչպես նշել են ժյուրիի անդամները, մրցույթին ներկայացված աշխատանքները տարբերվում են եվրասիական տարածությունում տարածաշրջանային ինտեգրացման ուսումնասիրաման հարցի խորությամբ։
Արդյունքները կհայտարարվեն Մոսկվայում ԵԱԶԲ «Եվրասիական տնտեսական ինտեգրացում» 10–րդ միջազգային համաժողովի ավարտին։ Մրցութային աշխատանքները կգնահատի Փորձագիտական խորհուրդը, որի մեջ մտել են բանկի անդամ երկրների լրագրողների միությունների ղեկավարներ։
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ.–ի հունվարին` անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացման աջակցության, նրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով։ Բանկի անդամ երկրներն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: