02.10.2015 15:56
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու տնտեսությունը կայուն աճի փուլ է վերադառնում, ինչը հաստատում է տարածաշրջանում իրագործվող դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը։ Ինչպես հաղորդում է finmarket.ru–ն, այդ մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին։
«Այդ արդյունքը լավ նորություն է բոլորի համար»,– մեջբերում է նրա ելույթը The Wall Street Journal–ը։
ԵԿԲ ղեկավարի խոսքով` եվրագոտուն բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ–ի 17 տոկոսը և համաշխարհային առևտրի 16 տոկոսը, ուստի նրա տնտեսության ուժը որոշիչ նշանակություն ունի։
«Վերջին երեք տարում եվրագոտու կայունացման և ամրապնդման ճանապարհին ձեռք բերված առաջընթացն իրական է։ Աճը վերադառնում է։ Հետագա ուղին պարզ է»,– ասել է Դրագին։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: