Divisa Capital–ը գնում է Հայաստանի հիմնական ֆինանսական բրոքերին FinLab ընկերությանը

05.10.2015 17:51
Divisa Capital–ը գնում է Հայաստանի հիմնական ֆինանսական բրոքերին FinLab ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բրիտանական Divisa UK Limited ընկերությունը գնում է Հայաստանի հիմնական ֆինանսական բրոքեր «Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա» (FinLab) ընկերությանը, նշվում է leaprate.com կայքում։

«Այսպիսի ռազմավարական ձեռքբերումը թույլ է տալիս Divisa–ին առավելագույնս արդյունավետ օգտագործել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, որը դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միություն և կարող է օգտակար լինել Միջին Արևելքի երկրների սպասարկման հարցում», – նշվում է հաղորդագրության մեջ։

FinLab ընկերությունը, որը վերանվանվել է Divisa AM CJSC («DAM»), 2015 թվականի չորրորդ եռամսյակից կշարունակի իր աշխատանքը որպես Divisa Capital–ի դուստր ձեռնարկություն։

Divisa Capital ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Թովմասյանի խոսքերով` Հայաստանը շատ ուժեղ և կարգավորվող բանկային համակարգ ունի, ինչը երկրին հնարավորություն է տվել դուրս գալ վերջին գլոբալ ֆինանսական ճգնաժամից առանց ակներև վնասի։

Հաղորդագրության համաձայն` գործարքից հետո Արտակ Նահապետյանը կշարունակի զբաղեցնել FinLab ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։

FinLab–ը ներդրումային կազմակերպություն է, որը Forex շուկայում բրոքերական ծառայություններ է մատուցում։ Ընկերությունը Հայաստանի ԿԲ–ի կողմից արտոնագիր է ստացել 2012 թվականին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև