ԿԲ. դրամային տոկոսադրույքները կսկսեն նվազել` հաշվի առնելով գնաճի վերաբերյալ կանխատեսումները

07.10.2015 15:01
ԿԲ. դրամային տոկոսադրույքները կսկսեն նվազել` հաշվի առնելով գնաճի վերաբերյալ կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դրամային տոկոսադրույքները կնվազեն` հաշվի առնելով գնաճի վերաբերյալ կանխատեսումները, անցկացվող դրամային քաղաքականությունը և վերաֆինանսավորման տոկոսադրույքները, նախօրեին խորհրդարանում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով` առաջիկա երեք տարիներին գնաճի վերաբերյալ կանխատեսումները ցածր են, թեև չեն բացառվում որոշակի գնաճային ճնշումներ։ Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա, ինչպես նշեց Երիցյանը, ԿԲ–ն այն անփոփոխ է թողնում, սակայն գնաճային սպասումների ձևավորման դեպքում այն կարող է նույնիսկ նվազել։

«Եղել է տոկոսադրույքների կտրուկ աճի կարճաժամկետ շրջան, ինչը կապված է եղել 2014թ.–ի վերջին շուկայում շոկային դրության և ճգնաժամի հետ, ինչպես նաև արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների»,– ասաց Երիցյանը` ընդգծելով, որ նման միտումներ արդեն չեն նկատվում։

ԿԲ–ի տվյալով` 2015թ.–ի օգոստոսին դրամային կարճաժամկետ դեպոզիտներով տոկոսադրույքները նվազել են 2,19 կետով` մինչև 12,26 տոկոս, իսկ մեկ տարուց ավել դեպոզիտներով աճել են 0,15 կետով։ Միաժամանակ, ավելացել են վարկերի տոկոսադրույքները. կարճաժամկետ` 0,68 կետով` մինչև 18,86 տոկոս, իսկ երկարաժամկետ` 0,61 կետով` մինչև 18,26 տոկոս։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալով` Հայաստանում 12–ամսյա գնաճն ընթացիկ տարվա օգոստոսին կազմել է 3,6 տոկոս։ Միաժամանակ սեպտեմբերին ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,25 տոկոսի մակարդակում։ Բացի այդ, ԿԲ–ն նպատակահարմար է համարել պահպանել ներկա դրամավարկային պայմանները, որի շրջանակում տարեվերջին 12–ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի հատվածի ստորին սահմանին` 4-4,5 տոկոս (1 դոլարը` 480,33 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև