Հայաստանում տասներկուամսյա գնաճը սեպտեմբերին կազմել է 3,3%

07.10.2015 16:45
Հայաստանում տասներկուամսյա գնաճը սեպտեմբերին կազմել է 3,3%

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2015 թվականի սեպտեմբերի սպառողական գները, անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել են 3,3%, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Պարենամթերքի գների ինդեքսը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրությունը) 2015 թվականի սեպտեմբերին, 2014 թվականի սեպտեմբերի համեմատ, կազմել է 102,3%, ոչ պարենային ապրանքներինը` 106,1%, իսկ ծառայությունների սակագներինը` 101,6%

2015 թվականի 9 ամիսների ընթացքում, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն աճել են 4,7%, այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 4,6%, ոչ պարենային ապրանքներինը` 5,9%, ծառայությունների գները` 3,2%։

Միևնույն ժամանակ 2015 թվականին սպառողական շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է 0,1% գնաճ, որը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների 0,6% աճով։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015 թվականին նախատեսված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post