ԿԲ փոխնախագահ. ԱՄՆ–ի ընկերությունները խոշորագույն ներդրողներ են ՌԴ–ում

08.10.2015 13:59
ԿԲ փոխնախագահ. ԱՄՆ–ի ընկերությունները խոշորագույն ներդրողներ են ՌԴ–ում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ընկերությունները, անկախ ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, առաջվա պես շարունակում են մնալ խոշորագույն ներդրողներից մեկը, մոսկովյան բորսային ֆորումի նյույորքյան նստաշրջանում հինգշաբթի պատմել է ԿԲ առաջին փոխնախագահ Սերգեյ Շվեցովը, ում խոսքերն է մեջբերում Փրայմը։

«Կարող է տարբեր տակտիկական տարաձայնություններ լինեն։ Սակայն բիզնեսը բիզնես է, թեև կա նաև քաղաքականություն։ Անկախ նրանից, որ ԱՄՆ–ի քաղաքականությունը Ռուսաստանի դաշնության նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, ամերիկյան կազմակերպությունները շարունակում են խոշոր ներդրողներ մնալ», – ասել է Շվեցովը։

ԱՄՆ–ն և ԵՄ–ն ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել` կապված Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որը մարտին ռեֆերենդումի արդյունքներով մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Ընդ որում որոշ արևմտյան և ուկրաինական քաղաքագետներ մեղադրում են Մոսկվային Ուկրաինայի ներքին գործերին խառնվելու համար, թեև Ռուսաստանի ԱԳՆ–ն բազմիցս հայտնել է, որ Մոսկվան ներուկրաինական հակամարտության կողմ չէ և հանդես է գալիս իրավիճակի շուտափույթ կարգավորման կողմից։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև