ՎՏԲ–Հայաստան Բանկի շուրջ 800 աշխատակիցներ մասնակցել են համակարգային գիտելիքների դասընթացներին

15.10.2015 11:25
ՎՏԲ–Հայաստան Բանկի շուրջ 800 աշխատակիցներ մասնակցել են համակարգային գիտելիքների դասընթացներին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի շուրջ 800 աշխատակիցներ 2015 թ.–ի սկզբից մասնակցել են դասընթացներին, որոնք ուղղված են անձնակազմի համակարգային գիտելիքների և հմտությունների ապահովմանը, ինչն անհրաժեշտ է բարձր արդյունքների և որակյալ ցուցանիշների հասնելու համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Բանկի աշխատակիցների համար ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում ինչպես Հայաստանում (ծրագրերի 80%), այնպես էլ ԱՊՀ և Եվրոպայի այն երկրներում, որտեղ իր գործունեությունն է ծավալում ՎՏԲ Խումբը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ուսուցումը գործընկերային ծրագրերի համակարգի պարտադիր բաղադրիչ մասն է: Հենց այդպիսի ձևաչափը հնարավորություն է տալիս զարգացնել արդյունավետ համագործակցություն նոր մասնակիցների հետ և պահպանել հին գործընկերներին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն համագործակցում է ՀՀ ապահովագրական շուկայի առաջատար ընկերությունների հետ՝ «Ռոսգոսստրախ -Արմենիա», «ՌԵՍՈ», «ԻՆԳՈ Արմենիա»:

Հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի համար այդ ընկերությունների կողվից մշակվել են եզակի պրոդուկտներ ապահովագրական շուկայում: Բանկի բոլոր այն աշխատակիցները, որոնք սպասարկում են տվյալ պրոդուկտային շարքը, անցել են ինտենսիվ ուսումնական դասընթացներ:

«Կորպորատիվ ուսուցման գործող համակարգը թույլ է տալիս նվազեցնել բանկային գործունեության ռիսկերը, քանզի գրագետ և ժամանակին վերապատրաստված աշխատակիցը քայլ առաջ կխուսափի սխալներից, որոնք կարող են հանգեցնել թե՛ Բանկի, թե՛ Հաճախորդի ֆինանսական միջոցների հնարավոր կորստին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև