ՀՀ ԿԲ–ն թույլտվություն է տվել «Նորվիկ» ՈւՎԿ–ի լուծարմանը

15.10.2015 21:25
ՀՀ ԿԲ–ն թույլտվություն է տվել «Նորվիկ» ՈւՎԿ–ի լուծարմանը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը թույլտվություն է տվել «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ–ի լուծարմանը (ընկերությունն ինքնալուծարվում է) և հետ է կանչել ընկերության վարկային գործունեության թիվ 14 լիցենզիան, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին վարկային կազմակերպության մամուլի ծառայությունից, ընկերության գործունեության դադարեցման պատճառը ռազմավարական փոփոխությունն է, որը կատարվել է միակ բաժնետիրոջ` «Նորվիկ բանկի» որոշման մեջ։

«Այս պահին ընկերությունում ընթանում է ինքնալուծարման գործընթացը, որը կտևի վեց ամսից մինչև մեկ տարի», – նշեցին մամուլի ծառայությունից։

«Նորվիկ» ՓԲԸ–ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է` 500 հազար դոլար կանոնադրական կապիտալով։ Այն գրանցվել և արտոնագրվել է ՀՀ ԿԲ–ի կողմից 2006 թ.–ի հուլիսին և սկսել է գործել 2006 թ.–ի սեպտեմբերի վերջից արդեն ավելացված կանոնադրական կապիտալով` 1,7 մլն դոլար։ «Նորվիկ» ՓԲԸ–ն «Նորվիկ բանկ» լատվիական–իսլանդական ընկերության դուստր ընկերությունն է, որն ՈւՎԿ–ի միակ բաժնետերն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև