Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ–ի մամուլի ասուլիսը` նվիրված համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը

19.10.2015 17:52
Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ–ի մամուլի ասուլիսը` նվիրված համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեքշաբթի` հոկտեմբերի 20–ին, ժամը 12։00–ին Պիացցա Գրանդե բիզնես–կենտրոնում (Վազգեն Սարգսյան 10) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված 1,9 մլն եվրոյի չափով համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը։

Դրամաշնորհն ուղղված է Երևան քաղաքի փողոցային լուսավորության արդիականացմանը։

Դրամաշնորհը տրամադրում է E5P ֆոնդը (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանության ոլորտներում գործընկերության հիմնադրամ), որը ղեկավարում է ՎԶԵԲ-ը: Սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որ ստորագրվում է E5P-ի շրջանակներում:

E5P ընդհանուր ֆոնդում համախմբում է Եվրամիությունից, ինչպես նաև մի շարք դրամաշնորհատու երկրներից, այդ թվում նաև Հայաստանից հավաքագրված դրամաշնորհային նվիրատվությունները:

Մամուլի ասուլիսը կվարեն ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, ՎԶԵԲ-ի E5P ֆոնդի ղեկավար Անդերս Լունդը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև