Deutsche Bank-ը սխալմամբ հաճախորդին է փոխանցել 6 մլրդ դոլար

20.10.2015 13:47
Deutsche Bank-ը սխալմամբ հաճախորդին է փոխանցել 6 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Deutsche Bank AG–ին սխալմամբ ամերիկյան hedge fund–ին է փոխանցել 6 մլրդ դոլար սխալ թվի պատճառով, որը համակարգում մուտքագրել է արժութային կրտսեր թրեյդերը, հաղորդում է Financial Times–ը։

Հաջորդ օրը գումարը վերադարձրել են, միջադեպի մասին իրազեկել են Դաշնային պահուստին, Եվրոպական կենտրոնական բանկին և բրիտանական վերահսկիչ մարմիններին, հաղորդում է Ինտերֆաքսը։

Սխալը կատարվել է հունիսին կրտսեր թրեյդերի կողմից բանկի լոնդոնյան գրասենյակում, երբ ստորաբաժանման ղեկավարն արձակուրդում է եղել։ Թրեյդերը շփոթել է գործարքի ընդհանուր շրջանառությունը ֆինանսական արդյունքի հետ։

Deutsche Bank–ը հիմա վերակառուցվածքայնացման փուլում է և գտնվում է կարգավորիչների բարձր ուշադրության ներքո։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև