Արարատբանկին ISO/IEC 27001:2013 հավաստագիր է շնորհվել

20.10.2015 14:45
Արարատբանկին ISO/IEC 27001:2013 հավաստագիր է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկին, hամաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկի` CERTIFICATION INTERNATIONAL (UK) LTD-ի կողմից, շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԻՍՕ հավաստագիրը փաստում է, որ բանկում միջազգային պահանջներին համապատասխան, ապահովված են շրջանառվող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, հասանելիությունը և ամբողջականությունը: Միաժամանակ այն այն հավաստում է, որ Արարատբանկը հետամուտ է բանկին և բանկի հաճախորդներին վերաբերող տեղեկատվության անվտանգությանը, ինչպես նաև գործունեության անընդհատության ապահովմանը։

Այս ստանդարտը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից (IEC): Ներառելով համաշխարհային լավագույն փորձը տեղեկատվության անվտանգության ոլորտում` ստանդարտը կարգավորում է տեղեկատվության ստեղծման, փոփոխման, պահպանման և ոչնչացման ողջ կենսացիկլը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ստանդարտացման նոր համակարգի ներդրման շնորհիվ Արարատբանկն այսուհետ առավել հետևողական է լինելու տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա ռիսկերի բացահայտման, կառավարման և նվազեցման, ինչպես նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման գործում:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  ( «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև