Հայաստանին 300 մլն դոլարի չափով վարկի տրամադրման որոշումը եզրափակիչ փուլում է. ՎԶԵԲ

20.10.2015 19:52
Հայաստանին 300 մլն դոլարի չափով վարկի տրամադրման որոշումը եզրափակիչ փուլում է. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը (ԿԶԵՀ, ավելի վաղ` ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամ), հավաբանար, հաջորդ շաբաթ որոշում կընդունի Հայաստանին 300 մլն դոլարի չափով վարկի տրամադրման հայտի հարցով, ՏԱՍՍ–ին է տեղեկացրել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը «Ռազմավարական պլանավորում Ռուսաստանի ռեգիոններում. ընտրության տարածություն և տարածության ընտրություն» խորագրով համառուսական XIV համաժողովի ժամանակ։

 

«Առաջիկայում կքննարկվի Հայաստանին 300 մլն դոլարի չափով 20 և 10 տարի արտոնյալ ժամկետով տարեկան 2% տոկոսադրույքով վարկի տրամադրումը», – ասել է Պանկինը։

 

Նա նշել է, որ պատրաստ է փորձագետների եզրակացությունը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանրապետության հետ մակրոտնտեսական քաղաքականության, այն պայմանների հարցում, որոնցով տրամադրվելու է վարկը։ «Հիմա ընթանում է հիմնադրամի խորհրդի քվեարկությունը (ԿԶԵՀ, որը կառավարում է ՎԶԵԲ–ը), և մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ խորհուրդը որոշում կընդունի», – նշել է Պանկինը։

 

ԿԶԵՀ–ը տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է` 8,5 մլրդ դոլար ծավալով։ 2009 թ.–ին այն հիմնադրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ Հիմնադրամը տրամադրում է ֆինանսական վարկեր կառավարություններին`մասնակից պետությունների բյուջեներին և վճարային հաշվեկշիռներին աջակցելու համար։ –0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև