Հայէկոնոմբանկը ԲՏԱ բանկի հետ միաձուլման բանակցություններ է վարում

20.10.2015 20:23
Հայէկոնոմբանկը ԲՏԱ բանկի հետ միաձուլման բանակցություններ է վարում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն բանակցություններ է վարում ղազախական ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղի` «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հետ միաձուլվելու ուղղությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայէկոնոմբանկի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով, «Հայէկոնոմբանկ»-ն աուդիտ է իրականացնում «ԲՏԱ բանկ»-ում՝ այն իրեն միաձուլելու նպատակով։

Նա նշեց, որ աուդիտը կտևի շուրջ երկու ամիս, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, գործարքը կավարտվի:

«Դա լուրջ իրադարձություն է լինելու բանկային համակարգում: Հայէկոնոմբանկը Հայաստանի համակարգաստեղծ բանկ է և փորձում է ամեն ինչում առաջինը լինել»,- ասել է Մկրտչյանը:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետերերն են` EBRD`20%, Սարիբեկ Սուքիասյան` 22.6%, Խաչատուր Սուքիասյան` 19.5%, Ռոբերտ Սուքիասյան` 15.3%:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին` լինելով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ: Բանկը բանկային գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տրամադրած թիվ 31 արտոնագրի հիման վրա: Բանկի բաժնետերերն են` ԲՏԱ Բանկ (Ղազախստան)` 65.2%, ZRL Beteilingungs (Ավստրիա)` 31.1%, “PSC AMK-Invest” LLC`3,7%. -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև