ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

22.10.2015 10:35
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ նախաձեռնել է հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի դռների տեղադրումը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Միջոցառումը սկսվել է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով և միասնական աղոթքով:

«Ծրագրի շրջանակում տեղադրվեցին Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում տեղադրվեց երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարծքը բարեկարգվեց, հավաքվեց հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվեցին սերտաճած բուսականությունից»,-ասված է հաղորդագրությունում:

Մասնակիցներից Մանթաշյան Լիդյան նշել է, որ իսկապես հաճելի է, երբ գիտակցում ես, որ քո փոքրիկ լուման ես ունեցել հայկական հուշարձանների պահպանության գործում, ինչն այսօր, իրոք, մեծ խնդիր է:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը նշել է, որ հաշվի առնելով հոգրևոր-մշակույթային անասելի մեծ նշանակությունը ազգապահպանման գործում՝ Բանկը հնարավորինս աջակցել է նման ծրագրերի իրականացմանը: Կարևորում ենք այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև