ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը մինչև 37.8 մլրդ դրամ

27.10.2015 13:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը մինչև 37.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը մինչև 37.8 մլրդ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, ՎՏԲ բանկն ամբողջ ծավալով գնել է ՎՏԲ-Հայաստան բանկի արժեթղթերի հավելյալ թողարկումը՝ 17 մլրդ դրամ արժողությամբ:
Արդյունքում ՎՏԲ-Հայաստան բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 37.8 մլրդ դրամ: ՎՏԲ Բանկի մասնաբաժինը ՎՏԲ-Հայաստան բանկի կապիտալում մնացել է անփոփոխ` 100%:

Լրացուցիչ կապիտալիզացիան կատարվել է համաձայն այս տարվա հուլիսին կայացված որոշման: Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումը կնպաստի բանկային համակարգում բանկի դիրքերի ամրապնդմանը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Երրորդ եռամսյակի արդյունքներով, բանկի ակտիվները կազմել են 296.1 դրամ, պարտավորությունները` 266.8 մլրդ դրամ, կապիտալը` 29.2 մլրդ դրամ, կանոնադիր կապիտալը` 20.9 մլրդ դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև