Անելիք բանկը հատուկ վարկեր է առաջարկում մենատնտեսներին

27.10.2015 14:06
Անելիք բանկը հատուկ վարկեր է առաջարկում մենատնտեսներին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկը նոր վարկեր է առաջարկում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին «Գյուղական ֆինանսավորման կառույց» և «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրերի շրջանակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, վարկային միջոցները տրամադրվում են կապիտալ ներդրումների, սերմերի ձեռքբերման, ինչպես նաև շրջանառու միջոցների համալրման նպատակով։

«Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է կապիտալ ներդրումների ու սերմերի ձեռքբերման նպատակով՝ մինչև 20 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով։ Իսկ «Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է մինչև 150 հազար ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով։ Այս ծրագրով կարող են վարկավորվել այն գյուղատնտեսական ձեռնարկությունները, որոնք ցանկանում են իրականացնել շրջանառու միջոցների համալրում կամ կապիտալ ներդրումներ։

«Գաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը և Անելիք բանկն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը: Վստահ եմ, որ բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները և մեր առաջարկած վարկատեսակները կօգնեն այդ տնտեսությունների զարգացմանը»,- նշել է «Անելիք բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ բանկը վարկավորում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, նրանց առաջարկելով վարկավորման երեք տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ և ոսկու գրավով ապահովվածությամբ։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև