ՀՀ ԿԲ–ն և Բելգիայի ազգային բանկը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

27.10.2015 19:48
ՀՀ ԿԲ–ն և Բելգիայի ազգային բանկը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի և Բելգիայի ազգային բանկի միջև գործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

ՀՀ կենտրոնական բանկի և Բելգիայի ազգային բանկի միջև գործակցության շրջանակում ՀՀ ԿԲ են այցելել Բելգիայի ազգային բանկի ֆինանսական վերահսկողության և միջազգային ու եվրոհամակարգի համակարգման վարչությունների աշխատակիցներ Մարկ Վերլեյը և Քսավիեր Հավիան:

Հյուրերը հանդիպումներ են ունեցել ԿԲ ֆինանսական վերահսկողության, ֆինանսական համակարգի կարգավորման, ֆինանսական համակարգի կայունության և զարգացման և տնտեսական հետազոտությունների վարչությունների ներկայացուցիչների հետ:

Կլոր սեղան-քննարկումների ընթացքում հյուրերին ներկայացվել է ՀՀ-ում բանկային վերահսկողությունը և կարգավորումը, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը:

Հյուրերը ներկայացրել են ֆինանսական վերահսկողության և կարգավորման ոլորտում Բելգիայի և Եվրոհամակարգի երկրների փորձը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև