ԵԿԲ–ն ստիպված կլինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` գնաճն աճի մղելու համար

28.10.2015 14:07
ԵԿԲ–ն ստիպված կլինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` գնաճն աճի մղելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուժեղացել է այն բանի ռիսկը, որ եվրագոտում գնաճը կմնա Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) թիրախային ցուցանիշից (2 տոկոս) ցածր մակարդակում, հայտարարել է ԵԿԲ գործադիր խորհրդի անդամ Բենուա Կերեն։

Նրա կարծիքով` եվրոպական ԿԲ–ն ստիպված կլինի ձեռնարկել լրացուցիչ միջոցներ` եվրագոտում գնաճն աճի մղելու համար։

ԵԿԲ–ի ղեկավարությունն արդեն սկսել է քննարկել խնդրի լուծման միջոցները, որոնց թվում է դեպոզիտների տոկոսադրույքը ներկայիս -0,2 տոկոսից նվազեցնելու հնարավորությունը։

Դեպոզիտների տոկոսադրույքը շտկելու հարցը «բացի է մնում, սակայն այն արդեն քննարկվում է», Կերեի խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։
Deutsche Bank–ի և BNP Paribas–ի վերլուծաբանները կանխատեսում են, որ ԵԿԲ–ն դեպոզիտների տոկոսադրույքը կնվազեցնի` հասցնելով -0,3 տոկոսի։

Կերեի խոսքով` ԵԿԲ–ի ղեկավարությունն ակտիվորեն քննարկում է քանակական մեղմման գործող ծրագրի (QE) ընդլայնման հնարավորությունը։

Այս թեմայով բանավեճերը կշարունակվեն և կանդրադառնան ինչպես ակտիվների հետգնման ծավալի ավելացմանը, այնպես էլ ծրագրի գործողության ժամկետների երկարացմանը, հայտարարել է նա։

Կերեն նշել է, որ ԵԿԲ–ն տիրապետում է բոլոր գործիքներին, որոնք կարելի է օգտագործել գնաճը խթանելու համար։

Եվրագոտում սպառողական գները 2015 թ.–ի սեպտեմբերին նվազել են տարեկան կտրվածքով 0,1 տոկոսով։ Տարածաշրջանում մարտից հետո առաջին անգամ գնանկում է գրանցվել։

ԵԲԿ նախագահ Մարիո Դրագին, ելույթ ունենալով հոկտեմբերի 22–ին կայացած ԵԿԲ նիստից հետո, հայտարարել է, որ ԵԿԲ–ն դեկտեմբերին կվերանայի տնտեսության խթանման ծավալը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև