Անելիք բանկի Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը 3D Secure համակարգի շնորհիվ դարձել է առավել պաշտպանված

30.10.2015 16:34
Անելիք բանկի Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը 3D Secure համակարգի շնորհիվ դարձել է առավել պաշտպանված

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.Անելիք բանկի Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը դարձել է առավել պաշտպանված և ապահով, քանի որ այսուհետ այդ միջազգային քարտերով կատարվող գնումներն իրականացվելու են 3D Secure անվտանգության համակարգի միջոցով, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Համակարգն ապահովում է էլեկտրոնային խանութներից առցանց վճարումների կատարման անվտանգության նորագույն ստանդարտներ՝ Verified by Visa և MasterCard Secure Code: Համակարգը քարտապանների համար ստեղծում է նոր հնարավորություններ և առավելություններ՝ գործարքի ընթացքում ապահովելով քարտապանի նույնականացման հավելյալ մակարդակ, միաժամանակ նվազեցում է զեղծարարության մակարդակը և քարտապանների համար ապահովում անվտանգ ու հարմարավետ պայմաններ:

«Ամեն ինչ արվել է մեր քարտապանների հարմարավետության և նրանց ֆինանսական միջոցների անվտանգությունն ապահովելու համար: Քարտապանն ընդամենը պետք է բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված նվազագույն պահանջին, այսինքն ակտիվացված լինի SMS հաղորդագրության ծառայությունը: Էլեկտրոնային խանութներից առցանց գնումներ կատարելու ժամանակ քարտապանին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն իր մեջ կներառի մեկանգամյա օգտագործման թվային գաղտնաբառ (for one time purchase authorization code): Գործարքը ենթակա կլինի հաստատման, թվային գաղտնաբառը պահանջվող դաշտում մուտքագրելուց հետո: SMS հաղորդագրության ծառայությունն ակտիվացնելու համար ես հրավիրում եմ մեր քարտապաններին, անձը հաստատող փաստաթղթով, այցելել Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը»,- տեղեկացրել է «Անելիք բանկ»  ՓԲԸ  հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև