Կոնվերս Բանկը հաշվարկային օպերատոր է դարձել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումում

03.11.2015 21:34
Կոնվերս Բանկը հաշվարկային օպերատոր է դարձել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ, հայտնում է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:

ՀԿԴ-ն 2013թ.-ի մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի բաժնետոմսերի ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:

Կոնվերս Բանկը համալրել է արդեն իսկ գործող 15 հաշվի օպերատորների և 15 ԿՇՀՀԱ - ների ցանկը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գչանցվել է 1993 թվականի դեկտեմբերի 20–ին, 2007 թվականի փետրվարից 95 տոկոսանոց բաժնեմասով դրա սեփականատեր է դարձել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Մյուս 5 տոկոսը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև