06.11.2015 18:29
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սպառողական գները 2015 թ.–ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ավելացել են 1,9 տոկոսով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Պարենային ապրանքների ցուցիչը (այդ թվում` ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) 2015 թ.–ի հոկտեմբերին, 2014 թ.–ի հոկտեմբերի համեմատ, կազմել է 99.4 տոկոս, ոչ պարենային ապրանքների ցուցիչը` 105.8 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները` 101,7 տոկոս։
2015թ.–ի 10 ամսվա ընթացքում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 4,4 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքները գներն ավելացել են 4,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 5,9 տոկոսով, իսկ ծառայություններինը` 3,1 տոկոսով։
Միաժամանակ սպառողական շուկայում 2015թ.–ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0,4 տոկոսի գնանկում, որը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների 1,6 տոկոսանոց նվազմամբ։
Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: