10.11.2015 18:12
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 10–ի արդյունքում Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 9–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 1,76 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 481,62 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
ԿԲ–ի տվյալներով` Հայաստանում դոլարի փոխարժեքն արդեն երկու շաբաթվա ընթացքում աճում է, և այդ ժամանակահատվածում հայկական դրամն արժեզրկվել է 2,3 տոկոսով։
Միաժամանակ մինչև այս միտումն արժութային շուկայում հիմնականում նկատվում էր դրամի ամրապնդում։ Մասնավորապես, հոկտեմբերի 23–ին դոլարը ողջ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվեց 470 դրամից ցածր մակարդակում, սակայն արդեն հոկտեմբերի 26–ին կրկին սկսեց աճել։
Հայաստանում դոլարի փոխարժեքը գերազանցել է 480 դրամը մինչև սեպտեմբերի 19–ին, ինչից հետո արտարժութային շուկայում նկատվել է փոխարժեքի նվազման միտում։ Հոկտեմբերի ընթացքում դոլարի փոխարժեքը Հայաստանում գրանցվել է 480 դրամից ցածր մակարդակում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: