Հայէկոնոմբանկը BlueOrchard ներդրումային ընկերությունից 3 մլն. դոլարի վարկ է ստացել

11.11.2015 17:51
Հայէկոնոմբանկը BlueOrchard ներդրումային ընկերությունից 3 մլն. դոլարի վարկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված BLUEORCHARD MICROFINANCE FUND LLC ներդրումային ընկերության միջև կնքվեց 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, ասված է ընկերության պաշտոնական կայքում:

Վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր և միկրո բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և BLUEORCHARD-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2010 թվականին, երբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սինդիկացված վարկում վերջինս հանդես էր եկել որպես B-վարկի մասնակից»,-ասված է հաղորդագրությունում:

BlueOrchard-ը հիմնադրվել է 2001 թվականին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ որպես միկրոֆինանսական պարտքային համաշխարհային ներդրումների առաջին առևտրային կառավարիչ:

Ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ և ապահովում է պարտքի և կապիտալի ֆինանսավորմամբ զարգացող և սահմանամերձ շուկաներում գտնվող հաստատություններին:

60 տարբեր երկրներում ծավալած իր գործունեությամբ, իր ավելի քան 15 տարվա պատմություն ունենալով, BlueOrchard-ը հանդիսանում է առաջնածին ազդեցություն ունեցող ներդրող, որը նպաստեց ներառական աճին, միաժամանակ ապահովելով ներդրումների գրավիչ վերադարձ ներդրողներին:

2015թ. սեպտեմբեր 30-ի. դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր նորմատիվային կապիտալը կազմում է 12.83 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները՝ 54.43 մլրդ ՀՀ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները (ցպահանջ + ժամկետային)՝ 55.82 մլրդ ՀՀ դրամ, զւտ շահույթը՝ 281,113 հազ. ՀՀ դրամ: Բանկն ունի 40 մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 20-ը, ՀՀ մարզերում, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ում:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետերերն են` EBRD`20%, Սարիբեկ Սուքիասյան` 22.6%, Խաչատուր Սուքիասյան` 19.5%, Ռոբերտ Սուքիասյան` 15.3%:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև