ԿԲ–ի դրամային քաղաքականության խստացումը սահմանափակում է հայկական տնտեսության աճը

12.11.2015 15:07
ԿԲ–ի դրամային քաղաքականության խստացումը սահմանափակում է հայկական տնտեսության աճը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի սահմանափակող դրամավարկային քաղաքականությունը պետք է փորձագետների և տնտեսական ծրագրերի մշակմամբ զբաղվող անձանց լուրջ քննարկումների առարկա դառնա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։

«ԿԲ–ն թանկարժեք փողերի զսպման քաղաքականություն է վարում, և դա առաջիկայում կարող է մեծ ռիսկեր ստեղծել տնտեսական աճի և ընկերությունների վիճակի վատացման տեսակետից։ Մյուս կողմից, հասկանալի է, որ մեծ ռիսկեր պարունակող միջավայր է ստեղծվել, և կարգավորիչը բավականին զգույշ է գործում», – նշեց փորձագետը։

Նրա խոսքով, առանց լուրջ գնահատականների և մոդելների` բավականին դժվար է պատասխանել այն հարցին, թե, արդյոք, ստեղծված պայմաններում  արդյունավետ և ճի՞շտ է կարգավորիչի վարած քաղաքականությունը։

ԿԲ–ի տվյալներով` այս տարվա հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է 0,5 տոկոսի գնանկում` նախորդ տարվա հոկտեմբերին գրանցված 1 տոկոսանոց գնաճի համեմատ, ինչի պայմաններում 12–ամյա գնաճը շարունակել է նվազել` ամսվա վերջում կազմելով 1,9 տոկոս։

Գնաճային սպասումների ամրապնդման, ինչպես նաև լրացուցիչ ներքին և արտաքին ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը մտադիր է շարունակել թուլացնել դրամավարկային պայմանները։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև