Հայաստանի բորսայում դեկտեմբերին արտարժույթով գործարքների ակտիվացում է սպասվում

16.11.2015 11:07
Հայաստանի բորսայում դեկտեմբերին արտարժույթով գործարքների ակտիվացում է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսայում դեկտեմբերին սպասվում է արտարժույթով գործարքների ակտիվացման ավելացում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«Արտարժույթով գործարքները կվերսկսվեն ֆոնդային բորսայում դեկտեմբերին։ Մենք փորձում ենք ներդնել առևտրի նոր գործիքներ և մեխանիզմներ։ Այս պահին չեմ կարող բացել փակագծերը, սակայն առաջիկայում հույս ունենք արձանագրել գործարքների ծավալի աճ», – ասաց Սարոյանը։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում արտարժույթով իրականացված վերջին գործարքը գրանցվել է հոկտեմբերի 30–ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր 473,75 դրամ։

Մտահոգություն հայտնելով արտարժույթի հարթակում գործարքների բացակայության կապակցությամբ` Սարոյանը նշեց, որ բորսայի մասնակիցներն անհրաժեշտ չեն համարում գործարքներ կնքել բորսայում, քանի որ կան դրանց իրականացման այլընտրանքային տարբերակներ։

2015 թ.–ի 10 ամսվա ընթացքում բորսայում իրականացվել է 299,8 մլն դոլարի 1,918 գործարք` նախորդ տարավ նույն ժամանակահատվածում գրանցված 613,9 մլն դոլարի 3,971 գործարքի դիմաց։ Ցուցանիշը նվազել է 51,2 տոկոսով։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0–

Ֆոնդային բորսան 2009 թ.–ի հունիսի 5–ին դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ($1 – 481,76 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև