Հայաստանի ՎԿ–ների ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում ավելացել են 6,5–ով` հասնելով 290,6 մլրդ դրամի

17.11.2015 13:47
Հայաստանի ՎԿ–ների ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում ավելացել են 6,5–ով` հասնելով 290,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2015 թ.–ի 9 ամսում ավելացել են 6,5 տոկոսով` կազմելով շուրջ 290,6 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն` ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատարը «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունն է, որի ակտիվները 9 ամսում ավելացել են մոտ 55 տոկոսով` հասնելով 65,4 մլրդ դրամի։ Միաժամանակ ՎԿ–ների համախառն ակտիվներում «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ–ի մասնաբաժինը կազմում է մոտ 22,5 տոկոս։

Այս ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ն` 37,9 մլրդ դրամ ցուցանիշով` տարեսկզբի համեմատ ավելանալով 8,9 տոկոսի աճ։ Համախառն ակտիվներում վարկային կազմակերպության մասնաբաժինը կազմում է մոտ 13,05 տոկոս։

Երրորդ հորիզոնականում է «Ֆինկա» ՎԿ–ն` 28,2 մլրդ դրամ (5,7 տոկոսի անկում, համախառն ակտիվներում ՎԿ–ի մասնաբաժինը կազմում է 9,72 տոկոս), չորրորդը «Արեգակ» ՈւՎԿ–ն է` մոտ 17 մլրդ դրամ (4,5 տոկոսի աճ, մասնաբաժինը` 5,85 տոկոս), այս ցուցանիշով առաջատարների հնգյակը եզրափակում է «Կամուրջ» ՈւՎԿ—ն` 16 մլրդ դրամ (1,4 տոկոսի աճ, մասնաբաժինը` 5,5 տոկոս)։

Հարկ է նշել, որ 2015 թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն ($1 – 481,88 դրամ)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև