Հայաստանի վարկային կազմակերպությունները III եռամսյակում ավելացրել են իրենց կապիտալը 21%–ով

18.11.2015 16:44
Հայաստանի վարկային կազմակերպությունները III եռամսյակում ավելացրել են իրենց կապիտալը 21%–ով

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների սեփական կապիտալը III եռամսյակում կազմել է 136,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 21 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործաակալության իրականացրած վերլուծության համաձայն` կապիտալի մեծությամբ հաշվետու ժամանակահատվածում առաջատարը «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ–ն է, որի կապիտալը 9 ամսում ավելացել է 54,5 տոկոսով` հասնելով 64,8 մլրդ դրամի։

Այս ցանկում երկրորղ տեղը զբաղեցնում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ն` 15,1 մլրդ դրամ ցուցանիշով, որը տարեսկզբի համեմատ ավել է 22,7 տոկոսով։

Այնուհետև գալիս է «Արեգակ» ՈւՎԿ–ն` 13,8 մլրդ դրամ ցուցանիշով (6,24 տոկոսի աճ), «Կամուրջ» ՈւՎԿ–ն` մոտ 5,9 մլրդ դրամ (3 տոկոսի աճ), իսկ այս ցուցանիշով առաջատարների հնգյակը եզրափակում է «Ֆինքա» ՈւՎԿ–ն` 5,5 մլրդ դրամ ցուցանիշով (3,45 տոկոսի անկում)։

2015 թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանի գործում է 32 վարկային կազմակերպություն  ($1 – 482,24 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև