ՀՀ փոխվարչապետ. արտարժույթի փոխարժեքը հավասարակշիռ վիճակում է

18.11.2015 20:25
ՀՀ փոխվարչապետ. արտարժույթի փոխարժեքը հավասարակշիռ վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Արտարժույթի փոխարժեքը հավասարակշիռ վիճակում է, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Կանխատեսում անելն անշնորհակալ գործ է։ Սակայն ելնելով մակրոտնտեսական գնահատականներից` արտարժույթի փոխարժեքը հավասարակշիռ վիճակում է։ Հնարավոր են փոքր տանանումներ», – ասաց Գաբրիելյանը։

Տարեսկզբից հայկական դրամը ցուցադրում է ոչ միանշանակ միտում` մերթ ամրապնդվելով, մերթ արժեզրկվելով։ Սակայն ընդհանուր առմամբ տատանումներն արտարժույթի շուկայում չափավոր էին, մասնավորապես, դոլարի միջին փոխարժեքը հունվարին կազմել է 475,73 դրամ, փետրվարին` 478,39 դրամ, մարտին` 477,65 դրամ, ապրիլին` 474,07 դրամ, մայիսին` 480,25 դրամ, հունիսին` 475,12 դրամ, հուլիսին` 477,33 դրամ, օգոստոսին` 479,8 դրամ, սեպտեմբերին` 481,07 դրամ, հոկտեմբերին` 472,5 դրամ։ Նոյեմբերի սկզբից դոլարի փոխարժեքը Հայաստանում ցուցադրում է աճի անդադար միտում։ Այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 481,91 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև