Ջավադյան. ԵՏՄ–ում միասնական արժույթի ներդրման հավանականությունը 30 տարի հետո կարող է լինել

19.11.2015 14:20
Ջավադյան. ԵՏՄ–ում միասնական արժույթի ներդրման հավանականությունը 30 տարի հետո կարող է լինել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/ Ջավադյան. ԵՏՄ–ում միասնական արժույթի ներդրման հավանականությունը 30 տարի հետո կարող է լինել, կարծում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ՀՀ ԿԲ–ի նախագահը նշել է, որ հիմա խոսքը միասնական հաշվարկային միավորի մասին է։ Օրինակ` խոսում են եվրազի մասին, իսկ միասնական արժույթի ներդրումը երկարատև ծրագիր է։

«Առաջարկվում է պարզապես վիճակագրական տվյալները հաշվառել ինչ–որ մի միավորով։ Դա կարող է լինել ամերիկյան դոլարը, եվրոպական եվրոն», – պարզաբանել է Ջավադյանը։

ԿԲ նախագահի խոսքով` այդ միավորն ընդունվելու է միայն հաշվարկելու համար, իսկ միասնական արժույթի ներդրման հարցում ԵՏՄ երկրները կկողմնորոշվեն 2025 թ.–ից ոչ շուտ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև